
NewPlast-ի PVC-U-ից պատրաստված կոյուղու խողովակները լինում են հետևյալ տեսակների.
- առանց փողալայնուկի,
- փողալայնուկով` առաձգական ամրացնող օղակով (Նկ. 1),
- պատվերի դեպքում արտադրվում է նաև սոսնձային համակցմամբ փողալայնուկով (Նկ. 2):

Նկ. 1

Նկ. 2
NewPlast-ի PVC-U-ից պատրաստված կոյուղու խողովակներն արտադրվում են ASTM F 891, ASTM D 2729, ISO 3633-2002, որի հիման վրա կազմավորվել է ТУ 39057507.4928-2007-ը:
PVC-U խողովակների որակի ցուցանիշն է կոշտությունը. NewPlast-ի խողովակներն արտադրվում են կոյուղու խողովակների համար`170 ՄՊա-ից, իսկ օդափոխման խողովակների համա` 75 ՄՊա-ից ոչ պակաս կոշտությամբ:
NewPlast-ի PVC-U-ից պատրաստված կոյուղու խողովակների համակարգը կիրառվում է շենքի ներսում բաց մոնտաժի և կոյուղային ջրահեռացման համար, որմնախորշերում և հատակի ծածկույթներում կատարվող մոնտաժի, հողային բաց մոնտաժի համար: PVC-U խողովակները դիմակայում են մինչև 10 ՄՊա ճնշմանը, նրանց վրա չի ազդում ջերմաստիճանի տատանումը –200С-ից մինչև +600С ջերմաստիճան: Խողովակների պատրաստման տեխնոլոգիան`խողովակների ներքին շերտում գերհարթ մակերեսի ստեղծումը, կանխում է խցանումը: Իսկ PVC-U խողովակաշարերի կատարյալ հերմետիկությունը բացառում է ոչ միայն հոսող ջրի ներթափանցումը հողի շերտի մեջ, ինչը կբերեր շրջակա միջավայրի աղտոտմանը, այլ նաև հողի ներթափանցումը խողովակաշարի մեջ:
Ոչ պլաստիկացված խողովակների առավելությունները հետյալն են.
• Բռնկունության ցածր մակարդակ և քիմիական դիմադրողականության բարձր մակարդակ` այլ պոլիմերների համեմատությամբ,
• Պակաս զգայունություն ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ, ինչի պատճառով PVC-U խողովակների կիրառման հիմնական բնագավառը ջրատար համակարգերն են և կոյուղին:
• Չափազանց ամրություն. Այս խողովակները չեն քերվում:
• Ինքնամարման էֆեկտի առկայություն. PVC-U-ի բաղադրության մեջ մտնում են քլորի ատոմներ, որոնք պահում են այրման պրոցեսը:
• Գծային ջերմային լուծման փոքր գործակից` այլ պլաստիկ խողովակների համեմատությամբ:
• Կայունություն տնտեսական և արդյունաբերական արտահոսող ջրերի, ինչպես նաև շրջակա հողի մեջ պարունակվող բացարձակապես բոլոր նյութերի հանդեպ:
Աշխարհում անընդհատ աճող համբավ են վայելում եվրոպական տեխնոլոգիաներով պատրաստված PVC-U եռաշերտ խողովակները, որոնք արտաքին և ներքին շերտերն արտադրվում են PVC-U-ից, իսկ միջին շերտը` հատուկ փրփրացված պոլիվինիլքլորիդից:
Փրփրացված PVC-U-ն շրջակա միջավայրի, եղանակի, ագրեսիվ միջավայրերի, կորոզիայի ազդեցությունների հանդեպ կայուն թեթև ջերմապլաստիկ նյութ է: Այն նաև ունի հետևյալ հատկանիշները.
• Նյութը չի կլանում ջուրը և օդի մթնոլորտային խոնավությունը, ինչը բացառում է փքումը, և արդյունքում` արտադրանքի դեֆորմացիաներն ու ձևախախտումները շահագործման ժամկետի ողջ ընթացքում:
Անգամ ջրի հետ անմիջական երկարատև շփումը չի փոփոխում նյութի արտաքին տեսքն ու շահագործման հատկությունները:
• Փրփրացված PVC-U-ն հանդիսանում է հիանալի ձայնա- և ջերմամեկուսիչ նյութ. ջրի հոսքի ժամանակ ձայնի մակարդակի զգալի նվազում է նկատվում:
• Միջին շերտի առկայությունը նվազեցնում է խողովակի զանգվածը` պահպանելով նրա ամրությունն ու շահագործման հատկությունները:
Այսօր փրփրացված միջուկով խողովակներն աստիճանաբար ավելի են դուրս մղում ավանդական խողովակներին:









