Միաշերտ ճնշումային խողովակներ
Կապ
ՀՀ, Երևան- 0004
Ադմիրալ Իսակովի փ., 44
Էլ-փոստ: newplast@newplast.am
Հեռ.:374(10) 74-99-81
374(10) 74-99-82
374(10) 74-99-83
374(10) 74-99-84
Գործիքներ մոնտաժային աշխատանքների համար
NewPlast - Մենք կապահովենք Ձեր բարեկեցությունը
 

Մտածում եք տան լոկալ ջեռուցման մասին: Չգիտեք ինչից սկսեք: Մենք կտանք պատասխան Ձեր բոլոր հարցերին և կօգնենք Ձեզ ջեռուցել Ձեր բնակարանը,ամառանոցը,շենքը… 

Ուրեմն ինչից սկսել և ինչ  է իրենից ներկայացնում ջեռուցման համակար•ը և նրա մոնտաժը: 

Ջեռուցման համակարգի մոնտաժը բաղկացած է մի քանի փուլերից` 

1. Ջեռուցման համակարգի ինդիվիդուալ նախա•ծում
2. Սարքավորւմների հաշվարկ և ընտրություն
3. Կաթսայի մոնտաժ
4. Խողովակների մոնտաժ
5. Ջեռուցման մարտկոցների մոնտաժ
6. Թողարկում  

Դիտարկենք յուրաքանչյուր փուլ առանձին 

1. Ջեռուցման համակարգի ինդիվիդուալ նախագծում 
Համակարգի նախագծումը պահանջում է լուրջ մոտեցում,ջերմային ու հիդրավլիկ հաշվարկներ:Մեր մասնագետները կկատարեն համապատասխան  հաշվարկները և կօգնեն լուծել անգամ ամենաբարդ տեխնիկական խնդիրները:Նախագծման բոլոր աշխատանքները կատարվում են գործող տեխնիկական ստանդարտներին համապատասխան:Այս ամենի արդյունքում պատվիրատուն ստանում է`ջեռուման համակարգի նախագիծըկոմերցիոն առաջարկ սարքավորումների,մաոնտաժային աշխատանքների համար: 

2. Սարքավորւմների հաշվարկ և ընտրություն 
Այս փուլում մասնագետը պատվիրատուի հետ քննարկում է սարքավորման և մոնտաժային աշխատանքների հետ կապված նյուանսները: 

3. Կաթսայի մոնտաժ 
Ջեռուցման համակարգի սիրտը հանդիսանում է կաթսան:Ուստի նրա ճիշտ ընտրությունից և մոնտաժից է կախված համակարգի անխափան աշխատանքը: 

4. Խողովակների մոնտաժ 
Ջերմային և հիդրավլիկ հաշվարկների արդյունքում ընտրված խողովակներով կատարվում է ամբողջ մոնտաժը(կանգնուկներ,սնուցող խող. և այլն)  

5. Ջեռուցման մարտկոցների մոնտաժ 
Ահա և հասանք այն վերջնական կետին,որից ստանում ենք ջերմությունը`որն արտադրվում է կաթսայում ու խողովակներով հասնում Ձեզ: 

6. Թողարկում  
Մոնտաժային աշխատանքների ավարտից հետո պետք է կատարել համակար•ի թողարկում:Այս փուլից հետո համակարգը պատրաստ է շահագործման: 

Եվ չէ որ ընտանիքի կայունության և հաջողության գրավականն է ջերմ ու հարմարավետ օջախը: