Միաշերտ ճնշումային խողովակներ
Կապ
ՀՀ, Երևան- 0004
Ադմիրալ Իսակովի փ., 44
Էլ-փոստ: newplast@newplast.am
Հեռ.:374(10) 74-99-81
374(10) 74-99-82
374(10) 74-99-83
374(10) 74-99-84
Լաբորատորիա
NewPlast - Մենք կապահովենք Ձեր բարեկեցությունը
 

“A small current may drown a big ship...”

     
     
     
     

Լաբորատորիայի մասին

       Հանրահայտ ապրանքանիշերի արտադրանքի էժանագին կեղծ պատենտները չեն դիմանում ջերմաստիճանի և ճնշման փորձարկումներին և չեն համապատասխանում հայտարարված հումքի բնութագրին: Որպես կանոն, այդպիսի խողովակները պատրաստվում են հումքի և տեխնիկայի տնտեսմամբ` առանց որևէ վերահսկողության և անկանխատեսելի տեխնիկական հատկություններով:

       Մենք շուկա ենք ներմուծում բարձրակարգ արտադրանք, որը պետք է դուրս մղի շուկայում առկա էժանագին կեղծ արտադրանքը: Խստապահանջ մոտեցումը որակական հատկանիշներին մեզ հնարավորություն է տալիս թողարկել այնպիսի արտադրանք, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին:

       Հումքի և պատրաստի արտադրանքի փորձարկման համար NewPlast ընկերության տրամադրության տակ է գտնվում որակի վերահսկողության ժամանակակից լաբորատորիան` հագեցած առաջատար արտադրողների սարքավորումներով: Որակային հատկանիշների վերաբերյալ NewPlast ընկերության քաղաքականությանը համապատասխան` լաբորատորիայի տեխնիկական հնարավորություններն անընդհատ ընդլայնվում են:

       Լաբորատորիան սերտ կապ է պաշտպանում մի շարք երկրների գիտական կենտրոնների և նեղ մասնագիտացված ձեռնարկությունների հետ:

       Լաբորատորիայում առկա են արտադրական հոսքագծերի տեխնոլոգիական կարգուկանոնի օպերատիվ վերահսկողության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները (6-10 վերահսկման կետ յուրաքանչյուր հոսքագծում):

       Պատրաստի արտադրանքի որակի վերահսկողությունն իրականացվում է միջազգային չափանիշների պահանջներին համաձայն: NewPlast խողովակները ենթարկվում են երկարատև սուզման (ավելի քան 8000 ժամ) բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում (մինչև 100 Bar և 950C), հարվածային ճնշման: Պարբերաբար որոշվում են սոսնձային շերտի ջերմաֆիզիկական հատկությունները և որակը: 
       Լաբորատորիան իրականացնում է կցամասերով խողովակների համակցման դետալների որակի վերահսկողություն` ճնշման և ջերմաստիճանի երկարատև փուլային փոփոխությունների պայմաններում: 
       Խողովակների բոլոր խմբաքանակները ենթարկվում են փորձարկումների: Արտադրանքի փորձարկման դրական արդյունքները երաշխիք են հանդիսանում շուրջ 50 տարի խողովակների և կցամասերի անթերի և առանց որևէ խնդրի շահագործման համար: 
       Արտադրանքի երկարակեցությունը 90%-ով կախված է հումքի բաղադրությունից: 
       Ներմուծվող հումքը և դրան բնորոշ հատկանիշները վերահսկվում են լաբորատորիայի կողմից: Պոլիմերացված խողովակների երկարատև հուսալիությունը և դրանց շահագործման ժամկետը 90%-ով պայմանավորված են պոլիմերացված հումքի որակով: 
       Լաբորատորիայի տրամադրության տակ են գտնվում որակի ստուգման հետևյալ մեթոդները. 
              • համաձուլվածքի հոսունակության ցուցանիշ – այս հատկանիշը որոշում է պոլիմերի մոլեկուլային քաշը և երկարատև ճնշման պայմաններում ձևախախտմանը դիմակայելու արտադրատեսակի ունակությանը: Միայն պոլիմերների լավագույն ապրանքանիշերն են պիտանի խողովակների արտադրության մեջ օգտագործվելու համար: 
       • հալման ջերմաստիճանի կորագիծ – այս հատկանիշը որոշում է վերամշակման տեխնոլոգիական ռեժիմը, իսկ վերջինիս հետազոտումը ցույց է տալիս, թե որքանով է կանոնակարգված պոլիմերի կառուցվածքը: Պոլիմերների միայն լավագույն ապրանքանիշերին է հատուկ կանոնակարգված կառուցվածքը: 
       • կցման աստիճանը – այս հատկանիշը որոշում է պոլիմերի փոխակերպման աստիճանը և թույլ է տալիս կանխատեսել մետաղական կցամասերի հետ համակցումների երկարատև
հերմետիկությունը: Կցման բավարար աստիճան ունեցող պոլիմերների միայն հատուկ ապրանքանիշեր են պիտանի խողովակների արտադրության մեջ օգտագործվելու համար:
        • ամրությունը պատռվածքներից – այս հատկանիշը որոշում է նյութի ամրության աստիճանը և խողովակի` մեծ ճնշումներին դիմակայելու ունակությունը: Միայն պոլիմերների լավագույն ապրանքանիշերն են պիտանի խողովակների արտադրության մեջ օգտագործվելու համար: 
       • Ճկուն-պլաստիկային ձևախախտման հատկանիշ – սա հատկանիշների մի ամբողջություն է, որը որոշում է նյութի վիճակը` ճնշման և ջերմաստիճանի փոփոխականության պայմաններում խողովակի երկարատև օգտագործման դեպքում: Միայն պոլիմերների լավագույն ապրանքանիշերն են պիտանի երկարատև` շուրջ 50 տարի, դիմակայել բարձր և փոփոխական ծանրաբեռնվածությանը: 
       • Ալյումինե փայլաթիթեղի ձևախախտման հատկությունները – այս թեստը որոշում է փայլաթիթեղի առավելագույն երկարացումն ու ամրությունը: Հատուկ փայլաթիթեղի միայն լավագույն տեսակներն են ապահովում որակյալ խողովակի արտադրումը` կորացման նվազագույն հնարավոր շառավղով: