Տնտեսության զարգացման արագ տեմպը պահանջում է տեխնոլոգիաների և ապրանքների տեսականու թարմացում, ինչը պետք է իր հետ բերի որակի բարձրացում, օգտագործման հարմարություն և մատչելիություն:

Այդ պատճառով, շուկայում, արդեն իր ուրույն տեղն ունեցող Նյուպլաստ ընկերությունը կատարեց ևս մեկ քայլ դեպի նոր տեխնոլոգիաներ, կարողանալով բավարարել շուկայի ամենախիստ պահանջները:

2011թ. Նյուպլաստը ընդլայնելով իր գործնեությունը, հիմնեց GRP Systems ընկերությունը և սկսեց ապակեպլաստե խողովակների արտադրություն՝ պոլիեթերային խեժերի հիմքի վրա: Հիդրոտեխնիկական շինարարության մեջ առաջնահերթ կարևորություն է ներկայացնում միջոցների դիմացկունությունը և շահագործման երկար ժամանակահատվածը: Որպես առանցքային խնդիր ունենալով այս հանգամանքը և, որ քիչ կարևոր չէ, նաև այնպիսի խնդիրների լուծումը, ինչպիսիք են՝ մատչելի գին, մոնտաժային աշխատանքների արագություն, խողովակների թեթև քաշ, վերանորոգման աշխատանքների հեշտություն, ցանկացած այլ տիպի խողովակաշարերի հետ համակցում, GRP Systems ընկերությունը սկսեց իր գործնեությունը Հայաստանյան շուկայում:

 

Ունենալով զարգացման հստակ ռազմավարությունը, GRP Systems ընկերությունը տարեց տարի ավելացնում է իր արտադրանքի տեսականին:

Ընկերությունում արտադրվում են.

  • Ապակեպլաստե խողովակներ,
  • Տտարբեր տարողության և նշանակության ապակեպլաստե բաքեր և տարրաներ,
  • Դիտանցքերի (люк) կափարչներ,
  • Լողավազաններ,
  • Տանիքներից անձրևաջրերի հեռացման կիսախողովակներ (жолоб),
  • Նավակներ,
  • Կվարցային ավազ՝ տարբեր մանրության և այլն:

Ընկերությունը չի սահմանափակվում իր ձեռքբերումներով և ձգտում է իր սպառողին ներկայանալ նորանոր տեսականիով ու էլ ավելի բարձր որակով….