Այս խողովակները նախատեսված են սառը ջրամատակարարման (մինչև 60°C), կենցաղային և արտադրական ճնշումային ու ոչ ճնշումային համակարգերի, անձրևաջրերի հեռացման խողովակաշարերի, ջրհորների, ոռոգման և հողաբարելավման համակարգերի, մաքրման կայանների, արտադրական սարքավորումների տեխնոլոգիական խողովակաշարերի, ջրապարիսպների, հիդրո-էլեկտրակայանների համար: Պատվերների դեպքում կարտադրվեն նաև հատուկ խողովակներ, որոնք նախատեսված կլինեն տաք ջրամատակարարման համար, կայուն կլինեն ագրեսիվ քիմիական միջավայրերի հանդեպ, կունենան բարձր մաշակայունություն և այլն:

Ապակեպլաստե խողովակները ունեն մի շարք առավելություններ.

  • Օգտագործման երկար ժամանակահատված՝ 50 տարի և ավել:
  • Հայելային հարթ մակերես, ողորկության ցածր գործակից, հետևաբար՝ շփման հաշվին կորուստների ցածր տոկոս:
  • Ֆիզիկա-մեխանիկական բարձր հատկանիշներ՝ մաշակայունություն, ձայնամեկուսացում, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների, ինչպես նաև ագրեսիվ միջավայրերի նկատմամբ կայունություն:
  • Շահագործման ամբողջ ընթացքում, կոռոզիայի չենթարկվելու հաշվին, ներքին մակերեսի հաստատուն հատկություններ, ինչպես նաև կրային նստվածքների բացակայություն, որը ապահովում է խողովակաշարերի մաքրման աշխատանքների ցածր ինքնարժեք:
  • Ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա և ստորջրյա խողովակաշարերի անցկացման հնարավորություն:
  • Բարձր էկոլոգիական և սանիտարա-հիգիենիկ բնութագրեր:
  • Թեթև քաշի և մոնտաժի պարզության հաշին տեղափոխման և մոնտաժային աշխատանքների ցածր ինքնարժեք:
  • Ցանկացած տիպի ձևավոր մասերի առկայության, ինչպես նաև յուրահատուկ մոնտաժի հաշվին՝ բարդ կոնստրուկցիաների իրականացման հնարավորություն:

Այո, մեր խողովակները համապատասխանում են Սան Պին N2-III-4.8-01-2006 պահանջներին և նախատեսված են խմելու ջրի համար: