Ապակեպլաստե խողովակներ

GRP Systems ընկերությունը արտադրում է ապակեպլաստե խողովակներ, որոնք նախատեսված են նետևյալ նպատակների համար.
  • սառը ջրամատակարարում (մինչև 60°C),
  • կենցաղային և արտադրական ճնշումային ու ոչ ճնշումային համակարգեր
  • անձրևաջրերի հեռացման խողովակաշարեր,
  • ջրհորների, ոռոգման և հողաբարելավման համակարգեր,
  • մաքրման կայաններ,
  • արտադրական սարքավորումների տեխնոլոգիական խողովակաշարերի,
  • դրենաժների,
  • հիդրո-էլեկտրակայանների համար:

Պատվերների դեպքում կարտադրվեն նաև հետևյալ տիպի հատուկ խողովակներ.
  • խողովակներ նախատեսված տաք ջրամատակարարման համար,
  • խողովակներ քիմիակայուն, նախատեսված ագրեսիվ քիմիական միջավայրում աշխատելու համար:

Ջի Ար Փի Սիսթեմս ընկերությունը արտադրում է ապակեպլաստե խողովակների հետևյալ տեսականին.
  • Ըստ տրամագծի՝ 300, 400, 500, 800, 1000, 1200, 1400, 1600, 2000 մմ
  • Ըստ աշխատանքնային ճնշման՝ 1, 2.5, 4, 6, 10, 16, 20, 25, 32 մթն.
  • Ըստ կոշտության՝ 1250, 2500, 5000, 10000 Ն/մ2:

Ջի Ար Փի Սիսթեմս ընկերության ապակեպլաստե խողովակների ֆիզիկա-մեխանիկական բնութագրերը.
ԱնվանումՉափման միավորԱրժեք
Շրջանագծային կայունությունը ձգման ժամանակՄՊա220-250
Առանցքային կայունությունը ձգման ժամանակՄՊա110-130
Շրջանագծային կայունությունը ծռման ժամանակՄՊա330-370
Շրջանագծային առաձգականության մոդուլը ծռման ժամանակՄՊա20 000-25 000
Առանցքային առաձգականության մոդուլը ծռման ժամանակՄՊա10 000-14 000
Առանցքային առաձգականության մոդուլը ձգման ժամանակՄՊա20 000-25 000
Ջերմաստիճանային գծային ընդարձակման գործակից1/°С1,8 10-5
ՋերմահաղորդականությունԿկալ/մ ժամ -°С0,25
Հարաբերական ջերմատվությունկկալ /կգ °С0,30
Խողովակին ներքին մակերևույթի ողորկությունմկմ23
Խողովակին ներքին մակերևույթի ողորկություն՝ 50 տարի շահագործումից հետոմկմ50
Խտությունկգ/մ31850
Աշխատանքային ջերմաստիճան⁰С-40 - +50
Շրջակա միջավայրի ջերմաստիճան⁰С-50 - +50

Ջի Ար Փի Սիսթեմս ընկերության խողովակների առավելությունները.
  • Օգտագործման երկար ժամանակահատված՝ 50 տարի և ավել:
  • Հայելային հարթ մակերես, անհարթության (шероховатость) ցածր գործակից, հետևաբար՝ շփման հաշվին կորուստների ցածր տոկոս:
  • Ֆիզիկա-մեխանիկական բարձր հատկանիշներ՝ մաշակայունություն, ձայնամեկուսացում, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների, ինչպես նաև ագրեսիվ միջավայրերի նկատմամբ կայունություն:
  • Շահագործման ամբողջ ընթացքում, կոռոզիայի չենթարկվելու հաշվին, ներքին մակերեսի հաստատուն հատկություններ, ինչպես նաև կրային նստվածքների բացակայություն, որը ապահովում է խողովակաշարերի մաքրման աշխատանքների ցածր ինքնարժեք:
  • Ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա և ստորջրյա խողովակաշարերի անցկացման հնարավորություն:
  • Բարձր էկոլոգիական և սանիտարա-հիգիենիկ բնութագրեր:
  • Թեթև քաշի և մոնտաժի պարզության հաշին տեղափոխման և մոնտաժային աշխատանքների ցածր ինքնարժեք:
  • Ցանկացած տիպի ձևավոր մասերի առկայության, ինչպես նաև յուրահատուկ մոնտաժի հաշվին՝ բարդ կոնստրուկցիաների իրականացման հնարավորություն:

Ապակեպլաստե խողովակների ներքին հարթ հայելային մակերևույթի ողորկության գործակիցը համարյա չի փոխվում, նույնիսկ, երկար ժամանակ օգտագործելուց հետո: Փորձը ցույց է տվել, որ այս խողովակների օգտագործումը իր դիմադրության փոքր գործակցի՝ 0.000915 շնորհիվ, զգալիորեն փոքրացնում է հոսքի կորուստները համեմատած բետոնե (f = 0.00232) և պողպատե (f = 0.00232) խողովակների հետ, ինչպես նաև բարձրացում է ջրի թողունակությունը մոտ 20%: Ջրի թողունակության համեմատական բնութագիրը բերված է աղյուսակում.

Կորուստները ջրի հոսքի դեպքում/10 կմ.
Ներքին տրամագիծ (մմ)Ջրի հոսքի ծավալը (լ/վրկ)Ապակեպլաստե խողովակներ (մ)Պողպատե, չուգունե խողովակներ (մ)Նախապես լարված բետոնե խողովակներ (մ)
400125.618.4037.1948.36
600282.711.1821.9728.22
800502.47.8415.1019.24
1 000785.45.9711.3114.31
1 2001 1314.778.9211.23
1 4001 5393.947.309.14
1 6002 0103.356.147.65
1 8002 5432.895.266.54
2 0003 1422.544.605.69

Կայունության համեմատության աղյուսակ.
Խողովակի նյութի տեսակըՀակակոռոզիոն հատկություններըԿայունությունը քիմիական նյութերի նկատմամբՀարվածային ամրությունՋերմակայունությունՄաշակայունություն
Չուգուն Կարող է ենթարկվել կոռոզիայի, պահանջում է պաշտպանություն Կայուն է օրգանական լուծիչների նկատմամբ, պահանջում է պաշտպամություն թթուների ազդեցությունից Բարձր է Լավ, ջերմային ընդարձակման գործակիցը = 1,0х105 1/°С Միջին
Պողպատ Կարող է ենթարկվել կոռոզիայի, պահանջում է պաշտպանություն Կարող է ենթարկվել կոռոզիայի, պահանջում է պաշտպանություն Բարձր է Լավ, ջերմային ընդարձակման գործակիցը = 1,2х105 1/°С Միջին
Բետոն Կայուն է Ենթարկվում է թթուների ազդեցությանը, լուծիչների ազդեցության տակ կարող է լուծվել Միջին է Լավ, ջերմային ընդարձակման գործակիցը =0,9х105 1/°С Միջին. Փոքր է թթվային միջավայրերում
Ապակեպլաստ Կայուն է Շատ կայուն է Լավ է Միջին, ջերմային ընդարձակման գործակիցը = 1,8х105 1/°С Բարձր

Մոնտաժային աշխատանքների հարմարության համեմատության աղյուսակ.
Խողովակի նյութի տեսակըՄոնտաժ, քաշՄիակցումըՋերմաստիճանային ռեժիմՋրի հոսքը, ողորկության գործակից, մմՄաշակայութնություն
Չուգուն Ծանր, տեսակարար կշիռը = 7 200 կգ/մ3 Միջին՝ մեխանիկա-կան միակցման դեպքում, եռակցման դեպքում՝ դանդաղ Կարող է օգտագործվել ցածր և բարձր ջերմաստիճան-ների դեպքում Լավ, Բացարձակ ողորկությունը = նոր/հին = 0.1/0,2 Բարձր է, հակակոռոզիոն ծածկույթի դեպքում (եթե անհրաժեշտ է)
Պողպատ Ծանր, տեսակարար կշիռը = 7 800 կգ/մ3 Միջին՝ մեխանիկա-կան միակցման դեպքում Կարող է օգտագործվել ցածր և բարձր ջերմաստիճանների դեպքում Լավ, Բացարձակ ողորկութ-յունը = նոր/հին = 0.08/2,0 Սահմանափակ
Բետոն ծանր, տեսակարար կշիռը = 2 500 կգ/մ3(հաստ պատերի հաշվին՝ շատ ծանր) Դանդաղ՝ ծանր քաշի և փոքր երկարության հետևանքով Լայն կիրառում Միջին, Բացարձակ ողորկությունը = նոր/հին = 0.75/2.5 Սահմանափակ
Ապակեպլաստ Թեթև, տեսակարար կշիռը = 1 850 կգ/մ3 Արագ Լայն կիրառում Գերազանց, Բացարձակ ողորկությունը = նոր/հին = 0.02/0.05 Շատ բարձր

Տարբեր բնութագրերի համեմատության աղյուսակ.
Խողովակի նյութի տեսակըՏեսակա-րար կշիռ, կգ/մ3Առանձգա-կանության մոդուլ, կգ/մմ2Ամրության սահմանՋերմային ընդարձակ-ման գործակիցԲացարձակ ողորկություն μmՄաշակայունութ-յունը փորձարկային հեղուկի դեպքում (ավազ/ջուր – 15/85), հեղուկի արագությունը՝ 10 մ/վրկ
Չուգուն7 200170 0004201,0х105նոր/հին = 0.1/0.234
Պողպատ7 800210 0004501,2х105նոր/հին = 0.75/2.034
Բետոն2 400--0,9х105նոր/հին = 0.75/2.520
Ապակեպլաստ1 80025 0002501,8х105նոր/հին = 0.02/0.0580

Կշռի համեմատության աղյուսակ – չուգուն-ապակեպլաստ (L - երկարություն)
տրամ.Չուգուն - կգ/հատGRP SN 5.000 - կգ/հատհարաբերություն
300L=6մ: 361L=6մ: 655,6:1
600L=6մ: 1 007L=12մ: 3852,6:1
1 000L=8մ: 3 090L=12մ: 9923,1:1
1 800L=8մ: 8 580L=12մ: 2 9882,9:1

Կշռի համեմատության աղյուսակ – բետոն-ապակեպլաստ (L-երկարություն)
տրամ.Բետոն - կգ/հատGRP SN 5.000 - կգ/հատհարաբերություն
300L=2,5մ: 506L=6մ: 826,2:1
600L=2,5մ: 1 440L=6մ: 2775,2:1
1 000L=2,5մ: 3 361L=6մ: 7284,6:1
1 800L=3,0մ: 9 510L=6մ: 2 2594,2:1

Առավելությունների և թերությունների համեմատության աղյուսակ
Խողովակի նյութի տեսակըԱռավելություններԹերություններ
Չուգուն
  • բարձր ամրություն
  • մեծ կշիռ
  • բարձր գին (մոտ 50-60% թանկ է ապակեպլաստե խողովակներից)
Պողպատ
  • լայն կիրառություն
  • բարձր ամրություն
  • մեծ կշիռ
  • հակված է կոռոզիայի
  • պահանջվում է կատոդային պաշտպանություն
  • բարձր գին (մոտ 30-40% թանկ է ապակեպլաստե խողովակներից)
Բետոն
  • դիմանում է մեծ ծանրությունների
  • ցածր գին 40-50%ով էժան է ապակեպլաստե խողովակներից
  • մոնտաժային աշխատանքները շատ դժվար են ծանր քաշի, կարճ կտորների պատճառով և պահանջվում է հատուկ զգուշություն՝ մոնտաժման ժամանակ ճաքերից խուսափելու համար
  • եթե խողովակները պատված չեն հատուկ ծածկույթով, ապա կայուն չեն ծծմբաջրածնի և թթուների ազդեցության նկատմամբ
  • արտադրվում են կարճ կտորներով
Ապակեպլաստ
  • թեթև է
  • կոռոզիայի չի ենթարկվում
  • ներքին հարթ մակերեսը փոքրացնում է կորուստները շփման ժամանակ
  • բարձր ամրություն
  • բարձր ինքնարժեք փոքր տրամագծերի համար (մինչև 300 մմ)

Երկշերտ խողովակներ

Ջի Ար Փի Սիսթեմս ընկերությունն արտադրում է նաև երկշերտ խողովակներ, որոնց ներքին շերտը կարող է լինել ցանկացած պոլիմերային խողովակ, կախված կիրառության ոլորտից:




Կիսախողովակներ

․․․





Ձևավոր մասեր

Ջի Ար Փի Սիսթեմս ընկերությունն իր խողովակների համար արտադրում է 300-2000 մմ տրամագծով կցամասերի հետևյալ տեսականին.
  • Անկյուններ (արմունկ 15-180)
  • Եռաբաշխիչ
  • Հարմարակցիչ (անցում)
  • Կցաշուրթ (ֆլանեց)
  • Խամութ-անցում 

Վերը ներկայացված է կցամասերի ստանդարտ տեսականին, սակայն արտադրության յուրահատուկ մեխանիզմը հնարավորություն է տալիս իրականացնել պատվիրատուի յուրաքանչյուր մտահաղացում և արտադրել ոչ ստանդարտ ձևի ու տեսքի կցամասեր:
Խողովակների և կցամասերի միացումները իրականացվում են մի քանի մեխանիզմներով՝ կախված նպատակահարմարությունից:








Բաքեր և տարրաներ

ՋիԱրՓի Սիսթեմս ընկերությունը առաջարկում է ապակեմանրաթելային (GRP) բաքեր՝ 0.07մ3-ից 38մ3 տարողությամբ, որոնք նախատեսված են -40-ից 90°C-ում տարբեր տեսակի հեղուկների պահպանման համար:

Մեր ընկերության առաջարկած GRP բաքերի կիրառման հիմանկան ոլորտներն են.
  • Քիմիական նյութերի պահպանում
  • Ջրի պահպանում՝ կիրառման տարբեր նպատակների համար (խմելու ջուր, անձրևաջրեր, հակահրդեհային, կոյուղային, ոռոգման և այլն)
  • Նավթամթերքի պահպանում (բացառությամբ բենզինի)

Ապակեմանրաթելային GRP բաքերի և տարրաների առավելությունները.
  • Բացառապես քիմիական կայունություն այնպիսի ագրեսիվ միջավայրերի նկատմամբ, որոնց նկատմամբ այլ նյութերը անկայուն են
  • Բարձր մեխանիկական կայունություն
  • Ջերմային ընդարձակման փոքր գործակից
  • Կիրառման մեծ ժամանակահատված՝ շնորհիվ նյութի ծերացման փոքր գործակցի և մթնոլորտի հանդեպ կայունության
  • Չի պահանջում հաճախակի սպասարկում:

Այլ արտադրանքներ

Ապակեպլաստի արտադրության մեխանիզմը հնարավորություն է տալիս, այս նյութից պատրաստել ամենաբազմազան ապրանքների տեսականին, ինչպիսիք են՝ ջրավազաններ, նավակներ, տանիքներից անձրևաջրերի հեռացման կիսախողովակներ (жолоб)…